{"title":"Tserents Hovsep Shishmanyan","description":null,"products":[{"product_id":"1333-1408-1391-1400-1410-1398-1412-1337-1380-1377-1408-1400-1410-book-tserents-hovsep-shishmanyan-9781604448245","title":"\u0026#1333;\u0026#1408;\u0026#1391;\u0026#1400;\u0026#1410;\u0026#1398;\u0026#1412; \u0026#1337; \u0026#1380;\u0026#1377;\u0026#1408;\u0026#1400;\u0026#1410;","description":"Հայ գրող, հրապարակախոս Ծերենցը՝ Հովսեփ Շիշմանյանը, ծնվել է (1822-1888թթ.) Կոստանդնուպոլսում Միջնակարգ կրթությունն ստացել է Վենետիկի Մխիթարյան վարժարանում։ 1848 թվականին մեկնել է Փարիզ, ընդունվել Սորբոնի համալսարանի բժշկական ֆակուլտետը, միաժամանակ դասավանդել է Մուրատ-Ռաֆայելյան վարժարանում 1852 թվականին Ծերենցն ավարտում է Պիզայի համալսարանը, 1853 թվականին վերադարձել է Կոստանդնուպոլիս, հանդես եկել կրթա-դաստիարակչական գործունեությամբ, ինչպես նաև զբաղվել հայ ժողովրդի ազատագրական շարժման հարցերով Զեյթունի ապստամբության նախօրեին մեկնել է Կիլիկիա, հալածվել քաղաքական գործնուեության համար։ 1876 թվականին Ծերենցը բժշկի պաշտոնով մեկնել է Կիպրոս։ Կյանքի վերջին տարիներին ապրել է Թիֆլիսում։ Այդ շրջանում նա եղել է Վանում, Ալաշկերտում, Բասենում և այլուր, բժշկական օգնություն ցույց տվել բնակչությանը։ 1879 թվականին Ծերենցը հրատարակել է Երկունք Թ դարու պատմական վեպը։ Հայրենիքի ազատագրման համար արաբական խալիֆայության դեմ հանդես է գալիս ժողովրդի մարդը՝ Խութեցի Հովնանը։ Նա ոտքի է հանում ժողովրդին՝ վերականգնելու Բագրատունյաց պետականությունը։ Ազնվականությանն անվանելով բազմագլխյան վիշապ՝ Հովնանը գտնում է, որ երկրի անկախության գլխավոր հենարանը ժողովրդոց բանակն է։ Հովնանի կերպարում հեղինակն ընդգծել է անձնազոհության, անշահասիրության, մարդկային առաքինության բարձր հատկանիշները։ Վեպն ավարտվում է երկունքից ծնվող լավատեսությամբ. հաղթում է ժողովուրդը՝ վերականգնելով երկրի անկախությունը։\u003cp\u003e\u003cbr\u003e\u003c\/p\u003e","brand":"WoB","offers":[{"title":"- \/ - \/ INTERNAL","offer_id":53187152609553,"sku":null,"price":0.0,"currency_code":"GBP","in_stock":true},{"title":"US \/ NEW \/ INGRAM","offer_id":53187152675089,"sku":"NIN9781604448245","price":0.0,"currency_code":"GBP","in_stock":false}],"thumbnail_url":"\/\/cdn.shopify.com\/s\/files\/1\/0784\/4072\/6801\/files\/9781604448245.jpg?v=1772389489"}],"url":"https:\/\/www.worldofbooks.com\/en-gb\/collections\/author-books-by-tserents-hovsep-shishmanyan.oembed","provider":"World of Books ","version":"1.0","type":"link"}