Երկունք Թ դարու
World of Books
The feel-good place to buy books

Երկունք Թ դարու by Tserents Hovsep Shishmanyan
Հայ գրող, հրապարակախոս Ծերենցը՝ Հովսեփ Շիշմանյանը, ծնվել է (1822-1888թթ.) Կոստանդնուպոլսում Միջնակարգ կրթությունն ստացել է Վենետիկի Մխիթարյան վարժարանում։ 1848 թվականին մեկնել է Փարիզ, ընդունվել Սորբոնի համալսարանի բժշկական ֆակուլտետը, միաժամանակ դասավանդել է Մուրատ-Ռաֆայելյան վարժարանում 1852 թվականին Ծերենցն ավարտում է Պիզայի համալսարանը, 1853 թվականին վերադարձել է Կոստանդնուպոլիս, հանդես եկել կրթա-դաստիարակչական գործունեությամբ, ինչպես նաև զբաղվել հայ ժողովրդի ազատագրական շարժման հարցերով Զեյթունի ապստամբության նախօրեին մեկնել է Կիլիկիա, հալածվել քաղաքական գործնուեության համար։ 1876 թվականին Ծերենցը բժշկի պաշտոնով մեկնել է Կիպրոս։ Կյանքի վերջին տարիներին ապրել է Թիֆլիսում։ Այդ շրջանում նա եղել է Վանում, Ալաշկերտում, Բասենում և այլուր, բժշկական օգնություն ցույց տվել բնակչությանը։ 1879 թվականին Ծերենցը հրատարակել է Երկունք Թ դարու պատմական վեպը։ Հայրենիքի ազատագրման համար արաբական խալիֆայության դեմ հանդես է գալիս ժողովրդի մարդը՝ Խութեցի Հովնանը։ Նա ոտքի է հանում ժողովրդին՝ վերականգնելու Բագրատունյաց պետականությունը։ Ազնվականությանն անվանելով բազմագլխյան վիշապ՝ Հովնանը գտնում է, որ երկրի անկախության գլխավոր հենարանը ժողովրդոց բանակն է։ Հովնանի կերպարում հեղինակն ընդգծել է անձնազոհության, անշահասիրության, մարդկային առաքինության բարձր հատկանիշները։ Վեպն ավարտվում է երկունքից ծնվող լավատեսությամբ. հաղթում է ժողովուրդը՝ վերականգնելով երկրի անկախությունը։| SKU | Unavailable |
| ISBN 13 | 9781604448245 |
| ISBN 10 | 1604448245 |
| Title | Երկունք Թ դարու |
| Author | Tserents Hovsep Shishmanyan |
| Condition | Unavailable |
| Binding Type | Paperback |
| Publisher | Indoeuropeanpublishing.com |
| Year published | 2014-11-16 |
| Number of pages | 214 |
| Cover note | Book picture is for illustrative purposes only, actual binding, cover or edition may vary. |
| Note | Unavailable |